Պեսկովը՝ 200 հազար մարդ մոբիլիզացնելու ենթադրյալ պլանների մասին

Պեսկովը՝ 200 հազար մարդ մոբիլիզացնելու ենթադրյալ պլանների մասին

  • 25-01-2023 12:10:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ռուսաստանում մոբիլիզացիայի հերթական ալիքի հավանականության մասին CNN-ի տեղեկությունները հավաստի չեն։
 
Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ամերիկյան հեռուստաընկերության հայտարարությունները, թե իբր ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը դիտարկում է ևս 200 հազար մարդ մոբիլիզացնելու հնարավորությունը։
 
Հարցին` արդյոք CNN-ի այս պատմությունը նույնքան անվստահելի է, որքան սոցցանցերում այդ թեմայով նախորդ լուրերը, Կրեմլի խոսնակը դրական է պատասխանել:
 
«Այո, այդպես է»,- ասել է Պեսկովը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը