Բաքուն պատասխանել է Փրայսին

Բաքուն պատասխանել է Փրայսին

  • 25-01-2023 14:29:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ի պատասխան ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության Թվիթերի իր էջում գրել է.
 
«Պետդեպարտամենտի հարգելի ներկայացուցիչ, Ադրբեջանի Ղարաբաղյան շրջան ավելի քան հազար մեքենաներով բեռնափոխադրումներն ապացուցում են հակառակը, ինչ Դուք ասել եք հունվարի 24-ին։ Տեղին կլինի հայկական կողմին կոչ անել կատարելու իր պարտավորությունները և դադարեցնելու անօրինական գործունեությունը»։
 
Հունվարի 24-ի ճեպազրույցում Նեդ Փրայսը կոչ էր արել լիովին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկությունը։
 
«Կարծում ենք՝ անհրաժեշտ է լուծում գտնել այդ փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը։ Հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով, և հավատարիմ ենք կայուն խաղաղության աջակցմանը», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը