Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ


Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

  • 25-01-2023 15:47:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Առաքել Մարտիկյանը, նախագահի հրամանագրով, ազատվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
 
Նա ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր 2022-ի հունվարից։
 
Սամվել Մովսիսյանն էլ, նախագահի մեկ այլ հրամանագրով, ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից, որ զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից և նշանակվել Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
 
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո 8 սպա ազատվեց պաշտոնից, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը