25-01-2023 19:03:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Առևտրի կենտրոններից մեկի՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։
«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- նշեց նա: