Արցախում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է


Արցախում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է

  • 25-01-2023 18:42:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը մասնակի վերականգնվել է: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
 
«Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր ժամը 17.00-ից վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով»,- նշված է Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն