Ռուսական բանակն առավոտից հրթիռակոծում է Կիեւը եւ այլ քաղաքներ


Ռուսական բանակն առավոտից հրթիռակոծում է Կիեւը եւ այլ քաղաքներ

  • 26-01-2023 12:49:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հակառակորդը Կիևի ուղղությամբ արձակել է ավելի քան 15 թեւավոր հրթիռ, բոլորը խոցվել են ՀՕՊ-ի կողմից։ Այս մասին հայտարարել է Կիեւի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ «Հակառակորդը Կիևի ուղղությամբ արձակել է ավելի քան 15 թեւավոր հրթիռ, հակաօդային պաշտպանության գերազանց աշխատանքի շնորհիվ բոլոր օդային թիրախները խոցվել են»,- ասել է նա։
 
Ուկրաինան հայտնում է նաեւ այլ քաղաքների հրթիռակոծման եւ անօդաչուներով գրոհների մասին։ Ըստ ուկրաինական զլմ-ների, Ուկրաինայի ՀՕՊ-ը խոցել է տասնյակ անօդաչուներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը