Թուրքական «Բայքարը» Ուկրաինային հարվածային երկու անօդաչու թռչող սարք է տրամադրել


Թուրքական «Բայքարը» Ուկրաինային հարվածային երկու անօդաչու թռչող սարք է տրամադրել

  • 26-01-2023 13:44:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքական «Բայքար» ընկերությունը Ուկրաինային անվճար տրամադրել է երկու Bayraktar ТB2 հարվածային անօդաչու թռչող սարք, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
 
«Մենք անսահման երախտապարտ ենք «Բայքար» ընկերությանը՝ մեր պետության համար ամենադժվար ժամանակներում անզիջում և մշտական աջակցության համար», - ասվում է ուղերձում։
 
Ուկրաինան ակտիվորեն օգտագործում է թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերը Ռուսաստանի դեմ պատերազմում։
 
Անօդաչու սարքն ունի ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական գործառույթներ։
 
Թուրքական ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում անօդաչուների գործարան կառուցել։ Այդ նպատակով «Բայքարը» գրանցվել է Ուկրաինայում ու արդեն հողատարածք ձեռք բերել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը