Ուկրաինացիները հաքերային գրոհով Ռուսաստանի հեռուստատեսությամբ հեռարձակել են Զելենսկու ուղերձը


Ուկրաինացիները հաքերային գրոհով Ռուսաստանի հեռուստատեսությամբ հեռարձակել են Զելենսկու ուղերձը

  • 26-01-2023 14:22:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը երեկ, որոշ տեխնիկական ընդհատումներով, ցուցադրվել է Ռուսաստանի Բելգորոդի և Կրասնոդարի մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում:
 
Ուղերձը հեռարձակվել է СТС և ТНТ ռուսաստանյան հեռուստաընկերությունների ամենօրյա սովորական ծրագրերի փոխարեն: Հեռարձակումը ժամանակ առ ժամանակ անհետացել և վերականգնվել է:
 
Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովի փոխանցմամբ, ռուսական եթերում Ուկրաինայի նախագահի ուղերձի հեռարձակումն ամերիկացիների օգնությամբ կատարված հաքերային միջամտության հետևանք է:
 
«Ամերիկացիները դեռ «հատուկ ռազմական օպերացիայի» առաջին փուլում են Ուկրաինայի հատուկ ծառայություններին տրամադրել ամենամեծ առցանց կայանների ծրագրային գաղտնաբառերը: Կաբելային օպերատորները հաճախ համացանցից են վերցնում ազդանշանը: Ռազմաճակատում ուկրաինացիների գործերը լավ չեն, դրա համար էլ նրանք հաքերային գրոհների են դիմում», - ասել է Կրյուչկովը:
 
Բելգորոդի իշխանություններն էլ հայտնել են, թե «տեղի է ունեցել արբանյակից ստացվող ազդանշանի ապօրինի փոփոխություն»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը