«Մալաթիա» տոնավաճառի փակվելը կարող է սոցիալական ընդվզումների պատճառ դառնալ
26-01-2023 20:25:35 | Հայաստան | Հասարակություն
Հարգելի՛ բարեկամներ
Այսօր այցելել եմ «Մալաթիա» տոնավաճառ և այնտեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք քաղաքացիների հետ քննարկել ս․թ․ փետրվարի 1-ից տոնավաճառի գործունեությունը փակելու հեռանկարի և հնարավոր զարգացումների հարցը։
Ակնհայտ է, որ գործ ունենք հազարավոր քաղաքացիների հետ, որոնք այդ տարածքում տարիներ շարունակ իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն և այդ աշխատանքով հոգում իրենց ընտանիքների հոգսերը, միաժամանակ՝ ապահովում որոշակի աշխատատեղեր։
Սրան զուգահեռ՝ ունեն ահռելի վարկային պարտավորություններ, և այդ տոնավաճառի փակվելու արդյունքում հաստատապես կկրեն լրջագույն նյութական վնասներ։
Իմ տպավորությամբ, «Մալաթիա» տոնավաճառի փակվելը կարող է սոցիալական ընդվզումների պատճառ դառնալ։
Իհարկե՛, ես կողմնակից եմ, որ ցանկացած տոնավաճառում և առհասարակ՝ ցանկացած կառույցում լիարժեքորեն ապահովված լինեն հակահրդեհաին անվտանգության կանոնները, աշխատակիցների համար ստեղծված լինեն նորմալ աշխատանքային պայմաններ՝ վերջին ամիսների ողբերգությունների կրկնությունից խուսափելու համար, սակայն ակնհայտ է նաև, որ հարցի լուծման "Կացնային՛՛ տարբերակը կարող է ավելի խորքային խնդիրների պատճառ դառնալ։
Այս հարցում պետք է դրսևորվի չափից դուրս շրջահայց մոտեցում, ՛՛Պետություն-Սեփականատեր-տոնավաճառի աշխատակիցներ՛՛ փոխադարձ հանդուրժողականության, ըմբռնման արդյունքում պետք է գտնել հարցի լուծման այնպիսի տարբերակ, որ մի կողմից հնարավոր լինի առավելագույնս ապահովել պահանջվող չափանիշների ներդնումն ու գործարկումը, մյուս կողմից՝ տոնավաճառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող հազարավոր աշխատակիցների՝ սեփական աշխատանքն ու եկամուտները կորցնելու վտանգը առավելագույնս հասցվի նվազագույնի։
Ուշի ուշով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, առջիկա օրերին նույնպես լինելու ենք տոնավաճառում, փորձելու ենք առավել խորությամբ հասկանալ խնդիրը՝ իրավասու մամիններին հորդորելով անել առավելագույնը՝ բոլորի շահերից բխող հավասարակշռված որոշումներ կայացնելու համար․․․