Հրազդանում աշակերտներից մեկն անհայտ գազ է օգտագործել. 12 երեխայի հիվանդանոց են տարել


Հրազդանում աշակերտներից մեկն անհայտ գազ է օգտագործել. 12 երեխայի հիվանդանոց են տարել

  • 27-01-2023 13:12:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։
 
Անհայտ գազից ինքնազգացողության վատթարացման պատճառով 9-14 տարեկան 12 երեխա այսօր տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
 
«Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնի է դարձել, որ անհայտ գազը Հրազդանի թիվ 11 դպրոցում օգտագործել է աշակերտներից մեկը։
 
ՀՀ ԱՆ–ն տեղեկացնում է, որ տուժածներից 4-ն արդեն տուն են գնացել, իսկ բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը