Ալիևը Թեհանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն ահաբեկչություն է որակել


Ալիևը Թեհանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն ահաբեկչություն է որակել

  • 27-01-2023 13:48:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպն ահաբեկչություն է որակել և պահանջել սեղմ ժամկետներում գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։
 
«Պահանջում ենք այս ահաբեկչությունը հնարավորինս արագ հետաքննել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ահաբեկչական հարձակումներն անընդունելի են», - Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահը:
 
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ, այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը, անվտանգության ևս երկու աշխատակիցներ վիրավորվել են։
 
Իրանական աղբյուրների համաձայն, հարձակվողը ձերբակալված է, հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ հարձակվել է անձնական և ընտանեկան խնդիրների պատճառով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը