ՌԴ ԱԳՆ-ում ցնցվել են Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից


ՌԴ ԱԳՆ-ում ցնցվել են Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից

  • 27-01-2023 15:46:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ժամանակ անվտանգության աշխատակից է զոհվել»:
 
Այս մասին իր «Տելեգրամ-ալիք»-ում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ցավակցություն հայտնելով ադրբեջանցի գործընկերներին:
 
Զախարովան ավելի ուշ նաև տեսանյութ է հրապարակել՝ վերցված հարձակման վայրի տեսախցիկների տեսագրություններից և նշել, որ «անվտանգության աշխատակիցը առյուծի պես է կռվել»:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 27-ի առավոտյան, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է իրականացվել, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։
 
Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները Իրանից տարհանվում են, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, թե չի հավատում նախնական վարկածին:
 
Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացրած անձը ձերբակալվել է, հրապարակվել են կադրեր հարձակման վայրից: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play