Վրաստանն ապրիլից սկսում է ռազմական ԱԹՍ-ների արտադրությունը


Վրաստանն ապրիլից սկսում է ռազմական ԱԹՍ-ների արտադրությունը

  • 27-01-2023 15:52:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վրաստանն ապրիլից սկսում է սեփական ռազմական անօդաչու սարքերի զանգվածային արտադրությունը, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
 
Ավելի վաղ լեհական WB Electronics ընկերությունը և վրացական «Դելտա» ռազմագիտատեխնիկական կենտրոնը Վրաստանում համատեղ ընկերություն են հիմնել, որն էլ զբաղվելու է անօդաչուների արտադրությամբ։
 
ԱԹՍ-ների որոշ պատրաստի օրինակներ արդեն փորձարկվել են Վրաստանի վարչապետի, պաշտպանության, ներքին գործերի նախարարների ներկայությամբ։
 
Վրաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, խոսքը կամիկաձե և հետախուզական անօդաչուների մասին է, վրաց-լեհական ընկերությունը մտադիր է տարեկան մոտ 1000-1500 ռազմական անօդաչու թռչող սարք արտադրել։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play