Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ


Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ

  • 27-01-2023 19:24:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ:
 
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը ծանր կայուն է:
 
Մյուս երկու զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
 
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վիրավորում ստացել՝ 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
 
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն