Ռուսաստանը սխալ է հասկացել Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը․ ԵՄ պատասխանը ՌԴ ԱԳՆ-ին


Ռուսաստանը սխալ է հասկացել Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը․ ԵՄ պատասխանը ՌԴ ԱԳՆ-ին

  • 27-01-2023 21:02:16   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության միջև մրցակցության պատանդ դառնա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին այս մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը՝ Հայաստանում տարածաշրջանային կարգավորման նպատակով երկամյա եվրոպական առաքելության մեկնարկի վերաբերյալ։
 
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը չպետք է տարբեր դերակատարների միջև որևէ մրցակցության պատանդ դառնա»,- ասել է Ստանոն։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ն սխալվում է ՝ համարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ԵՄ-ի դերը ուղղված է Ռուսաստանի դեմ։
 
«Ռուսաստանը ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել՝ համարելով  ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջան որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ։ Ավելի կարևոր է այն, որ դա Ռուսաստանի գործը չէ։ ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների հարցման և ազատ որոշման հիման վրա։ ԵՄ-ն նույնպես, իհարկե, կապի մեջ է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ այդ հարցի շուրջ», – պարզաբանել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը։
 
«ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և առանցքային դեր կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին աջակցելու գործում, որոնք գործադրում է ԵՄ-ն։ ԵՄ-ն այդ դերը ստանձնել է երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո», – նշել է Ստանոն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play