Հարգանքի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում


Հարգանքի տուրք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

  • 28-01-2023 11:34:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Կառավարության անդամներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար զոհված քաջորդիների հիշատակին:
 
Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմներում ընկած հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
 
ՀՀ ԱԺ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն