Քաղաքացիները հայ-վրացական սահմանն առանձ անձնագրի կհատեն համաձայնագրի վավերացումից հետո միայն․ Վրաստանում ՀՀ դեսպանատուն
28-01-2023 13:04:23 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Վրաստանում ՀՀ դեսպանությունն անդրադարձել է երեկ՝ հունվարի 27-ին զլմներում տարածված տեղեկատվությանը, համաձայն որի Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։
Սա, ըստ դեսպանության, իրականացվելու է Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման շրջանակներում։
Դեսպանատունը տեղեկացնում է, որ խոսքը վերաբերում է Վրաստանի կողմից այդ համաձայնագրի վավերացմանը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո։
Երեկ՝ հունվարի 27-ին, Վրաստանի պաշտոնական տեղեկագիրը որոշում էր հրապարակել, համաձայն որի Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը։ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել առանց անձնագրի՝ միայն նույնականացման քարտով:
Հիշեցնենք՝ Հայաստանի և Վրաստանի միջև՝ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր հունվարի 12-ին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Հայաստան այցի ընթացքում: