Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մեծ Բրիտանիա

  • 30-01-2023 11:48:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական կարճատև այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հայոց թեմ։ 
 
Նորին Սրբությանը ուղեկցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի  և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
 
Մայր Աթոռ Ս. Էջմիածին  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն