ՀՀ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի վրա հարձակումների կապակցությամբ


ՀՀ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի վրա հարձակումների կապակցությամբ

  • 30-01-2023 13:13:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունների դեմ բռնությունների վերջին գործողությունների կապակցությամբ:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Մենք խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ՝ ուղղված Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանին և Հին քաղաքի հայ բնակիչներին»:
 
Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը տեղեկացրել էր, որ Երուսաղեմում փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Մինչ այդ էլ հրեա ծայրահեղականները Երուսաղեմում հարձակվել էին հայկական ռեստորանի վրա:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը