ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին


ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին

  • 30-01-2023 13:49:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների հնարավորության մասին՝ Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերի ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրությանը։
 
«ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր պատասխան ահաբեկչական հարձակումների մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ​​առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են այցելում»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
 
Դիվանագետները պարզաբանել են, որ հարձակումների ամենամեծ հավանականությունը Ստամբուլի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ շրջաններում, Իսթիքլալ փողոցում է։
 
Դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին խուսափել մարդկանց մեծ կուտակումներից և զգոն լինել։ ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունը միաժամանակ նշել է, որ Թուրքիայի իշխանությունները զբաղվում են այդ հարցով։
 
Հունվարի 27-ին ևս Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում էր տարածել իր քաղաքացիների համար՝ նշելով, որ Եվրոպայում Ղուրանի այրման դեպքերից հետո մեծացել է ահաբեկչական գործողությունների հավանականությունը: 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play