ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում ռազմական օբյեկտի վրա ԱԹՍ-ների հարձակումը


ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում ռազմական օբյեկտի վրա ԱԹՍ-ների հարձակումը

  • 30-01-2023 14:09:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի նախարարությունում նշել են, որ նման ապակառուցողական գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության համար:
 
Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանում ռազմական օբյեկտի վրա անօդաչուների հարձակումը։ Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
 
«Խստորեն դատապարտում ենք ցանկացած սադրիչ գործողություն, որը կարող է լարվածության անվերահսկելի էսկալացիա հրահրել ոչ հանդարտ տարածաշրջանում։ Նման ապակառուցողական գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության համար», - նշվում է հայտարարության մեջ:
 
Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության զինամթերքի պահեստը, որտեղ հունվարի 29-ի գիշերը հզոր պայթյուն էր տեղի ունեցել, ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը