Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին


Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

  • 30-01-2023 19:34:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն