Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորումը


Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորումը

  • 31-01-2023 11:24:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը երեկ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
 
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. - «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաներին, այդ թվում՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play