Պայթյուն գազալցակայանում (թարմացված)․ կա երեք տուժած. ՆԳՆ ՓԾ


Պայթյուն գազալցակայանում (թարմացված)․ կա երեք տուժած. ՆԳՆ ՓԾ

  • 31-01-2023 12:04:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ գազալցակայանի կոմպրեսորային հատվածում (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. վնասվել են տանիքի կառուցատարրերը և գազատար խողովակները։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ) և արտահոսած գազը։
 
Կա երեք տուժած, ովքեր տեղափոխվել են Վանաձորի ԲԿ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play