Վաղը կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը


Վաղը կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը

  • 31-01-2023 16:00:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վաղը՝ փետրվարի 1-ին, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի:
 
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը՝ նշելով, որ եթե խոչընդոտող ուժեր լինեն, ՔՏՀԱ-ն կդիմի գործընկեր կառույցների օժանդակությանը, որպեսզի տեսչական մարմնի որոշումը իրականացվի:
 
Հիշեցնենք՝ տեսչական մարմնից հայտնել էին, որ տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։
 
Ժամանակ էր տրվել թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։
 
Առաջիկայում ևս կլինեն այլ օբյեկտներ կամ խոշոր կազմակերպություններ, որոնց գործունեության կասեցման կամ փակման մասին կհայտարարվի, սակայն տեսչական մարմինը դեռևս անուններ չի կարող հնչեցնել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը՝ անդրադառնալով խոշոր առևտրի կենտրոններից մեկի՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցմանը: Նրա հետ մեր ամբողջական զրույցը կարող եք կարդալ՝ այստեղ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը