ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված և Սյունիքում հաստատված 22 ընտանիքի


ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված և Սյունիքում հաստատված 22 ընտանիքի

  • 31-01-2023 19:05:06   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված և Սյունիքում հաստատված 22 ընտանիքի
 
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում շարունակում է հրատապ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին։
 
Այս անգամ, ելնելով ծրագրի շրջանակում անցկացված կարիքների գնահատման արդյունքներից, աջակցություն է տրամադրվել 2022 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված 22 ընտանիքի:
 
Հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր է տրամադրել 5 ընտանիքի և 6200 կգ թռչնակեր՝ 17 ընտանիքի։
 
«Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել առկա բացերին և աջակցել կառավարության նախաձեռնություններին»,- ասել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը։
 
Հրատապ աջակցության ծրագիրը մեկնարկել է 2021 թ․ հունվարին՝ օգնելու ԼՂ-ից Հայաստան տեղափոխված խոցելի խմբերին։ Ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 369 ընտանիք։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն