Արևմուտքը տեղեկատվական գրոհ է պատրաստում Չինաստանի դեմ. ՌԴ ԱԳՆ


Արևմուտքը տեղեկատվական գրոհ է պատրաստում Չինաստանի դեմ. ՌԴ ԱԳՆ

  • 01-02-2023 11:51:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Արևմուտքն իր նպատակներին հասնելու համար տեղեկատվական դաշտում մշտապես թվացյալ սպառնալիքներ է ձևավորում։
 
Արևմուտքը Չինաստանի դեմ տեղեկատվական գրոհ է պատրաստում, այն կսկսվի առաջիկայում։ Sputnik ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Գլոբալ տեղեկատվական քարոզչական գրոհում արդեն իսկ նշմարվում է Չինաստանի խարիսխը։ Քարոզչության առումով նրանք (Արևմուտքը) դեռ պատրաստ չեն, քանի որ Չինաստանը պաշտպանված է տեղեկատվական առումով, Չինաստանի ներքին դաշտը պաշտպանված է։ Չինաստանի աշխատանքը դրսում լավ է կառուցված, վատ չէ, ռեսուրսներ կան։ Բայց ես համոզված եմ, որ հզորագույն ալիքներից մեկը կլինի Չինաստանի դեմ և ոչ հեռու ապագայում։ Նրանք այժմ պատրաստվում են դրան», – հայտարարել է Զախարովան։
 
Ըստ նրա` Արևմուտքն իր նպատակներին հասնելու համար տեղեկատվական դաշտում մշտապես թվացյալ սպառնալիքներ է ձևավորում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ արևմտյան քարոզչության մեջ Ռուսաստանն արդեն 10 տարի է նման դեր է խաղում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը