Ազգային օպերատորը` Հայփոստն այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի


Ազգային օպերատորը` Հայփոստն այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի

  • 01-02-2023 12:30:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեք փոփոխություն, որոնք ուժի մեջ են մտնում փետրվարի մեկից:
 
1․ Առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում։
 
2․ ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով:
 
3․  Ազգային օպերատորը` Հայփոստն այլևս անկանխիկ եղանակով վճարումներ չի կատարի․ Հայփոստը կշարունակի իրականացնել միայն կանխիկ եղանակով վճարումներ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play