Թուրքիան դեմ է ռազմանավերի մուտքին Սև ծով


Թուրքիան դեմ է ռազմանավերի մուտքին Սև ծով

  • 01-02-2023 16:00:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Անկարան դեմ է Սև ծով ռազմանավերի մուտքին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Anadolu գործակալությունը։
 
Արտգործնախարարի խոսքով՝ թուրքական կողմը դեմ է նաև տարածաշրջանում ռազմական հակամարտությունների սրմանը և աջակցում է կողմերի միջև շփումների հաստատմանը։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարան գերազանց հարաբերություններ ունի Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ, ինչի պատճառով էլ չի աջակցել պատժամիջոցների սահմանմանը։
 
«Մենք մերժում ենք պատերազմը՝ խստորեն պահպանելով Մոնտրյոյի կոնվենցիայի պահանջները։ Մենք նույնիսկ ավելի հեռուն գնացինք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկխոսության կոչ անելով Մոսկվային»,- ասել է Չավուշօղլուն և ընդգծել է, որ «Անկարան դեմ է տարածաշրջանում պատերազմների սրման, ինչպես նաև նոր ռազմանավերի մուտքին Սև ծով»։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը