Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին


Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

  • 02-02-2023 11:11:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: 
 
Վարչապետն Ալմա-Աթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:  
 
Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն