Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամ երկրներին հատուկ ռազմական գործողության հարցում օգնության համար. Լավրով


Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամ երկրներին հատուկ ռազմական գործողության հարցում օգնության համար. Լավրով

  • 02-02-2023 13:18:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամ երկրներին՝ օգնելու հատուկ ռազմական գործողության հարցում. Մոսկվան ունի անհրաժեշտ ամեն ինչ իր նպատակներին հասնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։
 
«Մենք ՀԱՊԿ անդամ երկրներից ոչ մեկին նման խնդրանքով չենք դիմել։ Մենք որպես հիմք ընդունում ենք այն, որ ունենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի լուծենք հատուկ ռազմական գործողության խնդիրները, ավարտենք այն պատերազմը, որն Արևմուտքը սկսել է ուկրաինական ռեժիմի միջոցով դեռևս պետական հեղաշրջումից հետո»,- ասել է Լավրովը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը