ԱՄՆ-ը կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում


ԱՄՆ-ը կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում

  • 02-02-2023 13:39:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար և պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան:
 
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ հիշեցրնելով, որ Բլինքենը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, Նահագները կշարունակի խորապես ներգրավված մնալ այդ հարցում: 
 
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդական Լուիս Բոնոյի նշանակմանը, որը փոխարինելու է դեսպան Ֆիլիպ Ռիքերին:
 
«Ինչ վերաբերում է պարոն Բոնոյին, նա կառաջնորդի ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում, նաև ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես արել են այս դերում իր նախորդները:
 
Մասնավորապես, կապված նրա որակավորումների հետ, ինչպես քիչ առաջ ասացի, սա Բայդենի վարչակազմի համար կայուն առաջնահերթություն է: Իսկ պարոն Բոնոն գերատեսչության ավագ ղեկավար է, որը մարտահրավեր հանդիսացող և բարդ խնդիրների շուրջ աշխատելու զգալի փորձ ունի: Եվ նա ունի պետքարտուղար Բլինքենի և այս գերատեսչության անձնական վստահությունը այս նոր դերը ստանձնելու հարցում», - ասել է Պատելը:
 
Պաշտոնյան հավելել է, որ առայժմ Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան այցի վերաբերյալ կոնկրետ հայտարարություններ չկան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը