Իրանը պատասխան կտա Իսրայելին Սպահանի հարձակման համար, երբ անհրաժեշտ համարի


Իրանը պատասխան կտա Իսրայելին Սպահանի հարձակման համար, երբ անհրաժեշտ համարի

  • 02-02-2023 15:26:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Իրանցի դիվանագետն ավելի վաղ ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված իր նամակում Սպահանի ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատու էր անվանել Թել Ավիվին:
 
Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատասխան տալ Իսրայելին Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման համար «այնտեղ և այն ժամանակ, երբ հարմար է գտնում»: ISNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին։
 
Ավելի վաղ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իր նամակում Թել Ավիվին անվանել էր Իրանում ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատու:
 
«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն է վերապահում ազգային անվտանգության պաշտպանության լեգիտիմ և անքակտելի իրավունք ու վճռական պատասխանի իրավունք՝ Իսրայելի ցանկացած սպառնալիքի կամ ոչ իրավաչափ գործողության այնտեղ և այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարի», - նշել է դիվանագետը:
 
Հիշեցնենք` հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ մարտական անօդաչուների արտադրության գործարաններ են գտնվում։ Ամերիկյան մամուլը գրում է, որ այս ամենի մեջ իսրայելական հետք կա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը