Կացարանի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ Ավանեսյան


Կացարանի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ Ավանեսյան

  • 02-02-2023 19:08:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած և ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող զինծառայողների կյանքին այս պահին ոչ մի վտանգ չի սպառնում։ 
 
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 
 
Ըստ նրա՝ զինծառայողներին սպասվում է երկարատև բուժում, վերկանագնողական ընթացք: «Ինքս տեսակցել եմ նրանց։ Մի քանի օրը մեկ բժիշկների հետ անցկացնում ենք խորհրդակցություն, որպեսզի հասկանանք նրանց բուժման ընթացքը»,- ասաց Ավանեսյանը։ 
 
Պատասխանելով հարցին՝ այրվածքներ ստացած զինծառայողները պլաստիկ վիրահատության կարիք ունե՞ն, թե՞ ոչ, նախարարը նշեց՝ դա բժշկական գաղտնիք է։ 
 
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
 
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վիրավորում ստացել՝ 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
 
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play