Ոստիկանությունը հորդորում է ՀՀ բարձրադիր շրջանների ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում


Ոստիկանությունը հորդորում է ՀՀ բարձրադիր շրջանների ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

  • 02-02-2023 20:31:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել հանրապետության բարձրադիր շրջանների ճանապարհները:
 
Անվտանգության նկատառումներից ելնելով, ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս այդ ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն