«Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներ է անցկացնում


«Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներ է անցկացնում

  • 03-02-2023 12:47:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայկական ժամանակ. ՀՀ Ազգային ժողովում անցկացվում են խորհրդարանական լսումներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ:
 
Այն հրավիրել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:
 
Մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իրավիճակից ելնելով՝ լսումներն անհրաժեշտություն են, ապա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմներում զոհվածների հիշատակը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ։ Դրանք կվերաբերեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն