ՌԴ–ն շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել. Կոպիրկինը Վայոց Ձորի մարզում է


ՌԴ–ն շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել. Կոպիրկինը Վայոց Ձորի մարզում է

  • 03-02-2023 13:21:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Վայոց Ձորի մարզպետի հետ հանդիպման ժամանակ Կոպիրկինը ընդգծել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դերն ու կարևորությունը։
 
Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքը ավելի խորացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Այս մասին ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
 
Կոպիրկինը ընդգծել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության դերն ու կարևորությունը։
 
«Չնայած նոր մարտահրավերներին, Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել»,- նշել է Կոպիրկինը։
 
Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար։
 
«Չնայած նրան, թե ով ինչ է ասում, մենք, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզը, շարունակում ենք Ռուսաստանի հետ լինել։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը միշտ կաջակցի մեզ»,–նշել է Գրիգորյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը