Էդուարդ Աղաջանյանն այլևս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը չէ


Էդուարդ Աղաջանյանն այլևս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը չէ

  • 03-02-2023 14:08:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:
 
 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ազգային ժողովը:
 
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ  առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները համարել դադարած»,-ասված է արձանագրությունում:
 
Հունվարի 27-ին հայտնի էր դարձել, որ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը