Պեսկով. «Ռուսաստանի նոր շրջանները դեռ ամբողջապես պաշտպանված չեն, ուստի հատուկ օպերացիան շարունակվում է»


Պեսկով. «Ռուսաստանի նոր շրջանները դեռ ամբողջապես պաշտպանված չեն, ուստի հատուկ օպերացիան շարունակվում է»

  • 03-02-2023 14:42:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե «հատուկ ռազմական օպերացիան» [Մոսկվան այդպես է անվանում ռուս-ուկրաինական պատերազմը] շարունակվում է, քանի որ Ռուսաստանի նոր շրջանները սպառնալիքներից ոչ ամբողջությամբ են պաշտպանված:
 
Այդպես նա արձագանքել է Դոնբասի և Ղրիմի ազատագրման նպատակով հարձակողական գործողություններին մասնակցելու համար նոր գրոհային բրիգադներ ստեղծելու Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը:
 
«Դոնբասը դեռ ամբողջությամբ չէ պաշտպանված, ուստի, «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է: Մենք պարտավոր ենք պաշտպանել այնտեղ ապրող մարդկանց: Այդ նպատակին ամբողջությամբ չենք հասել, դա դեռ պետք է անել»,- ասել է Պեսկովը և ավելացրել, թե Ղրիմի անվտանգությունը հուսալիորեն է ապահովված:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը