Ադրբեջանը կմիանա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մահապատժի արգելման արձանագրությանը


Ադրբեջանը կմիանա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մահապատժի արգելման արձանագրությանը

  • 03-02-2023 21:00:50   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի խորհրդում երկրի մշտական ներկայացուցիչ Ֆահրադին Իսմայլովին կարգադրել է ստորագրել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը:
 
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է այդ մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին պաշտոնապես տեղեկացնելու հանձնարարություն:
 
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությանը միացած երկրում մահապատիժ չի կարող ի կատար ածվել անկախ որևէ հանգամանքից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը