Ֆրանսիան և Իտալիան պայմանավորվել են Ուկրաինային SAMP-T հեռահար ՀՕՊ մատակարարել


Ֆրանսիան և Իտալիան պայմանավորվել են Ուկրաինային SAMP-T հեռահար ՀՕՊ մատակարարել

  • 04-02-2023 12:05:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am․ Ֆրանսիան և Իտալիան պայմանավորվել են Ուկրաինային մատակարարել SAMP-T զենիթահրթիռային համակարգեր, հայտնում է BFMTV-ն։ Մանրամասները հեռախոսով համաձայնեցվել են երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկորնուն և Գվիդո Կրոզետոն։ Համակարգն Ուկրաինային կհանձնվի 2023 թվականի գարնանը։
 
Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ սա եվրոպական հեռահար հակաօդային պաշտպանության համակարգի առաջին մատակարարումն է Ուկրաինային։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play