Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ


Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ

  • 04-02-2023 19:21:17   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ կա։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը՝ նշելով, որ Ֆրանսիան մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ թույլ չտալու համար։
 
«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի փակմամբ և մշտապես պահանջում ենք, որ այն բացվի՝ բնակչությանը պարենային և հումանիտար օգնություն հասցնելու համար: Փարիզը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը»,-ասել է Լեժանդրը:
 
Դիվանագետը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է եվրոպական միջնորդական ջանքերին, նաև հիշեցրել, որ նախորդ տարի Պրահայում կայացած գագաթնաժողովը հրավիրվել էր նախագահ Էմանուել Մակրոնի շնորհիվ: Այդ գագաթնաժողովի շրջանակում էլ որոշվել էր Եվրամիության առաքելությունը Հայաստանի կողմից ուղարկել սահման՝ լարվածությունը նվազեցնելու և նրա սահմանների պահպանումն ապահովելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play