Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին. կան հարյուրավոր զոհեր


Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին. կան հարյուրավոր զոհեր

  • 06-02-2023 11:44:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այս գիշեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ», զոհվել է 500-ից ավելի մարդ:
 
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով տասնյակ տներ են ավերվել: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք:
 
Սիրիական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հալեպում մեծ թվով շենքեր են փլուզվել, ավերածություններ կան այլ բնակավայրերում ևս:
 
Երկու երկրների համապատասխան պետական կառույցների փոխանցմամբ՝ Թուրքիայում զոհվել է առնվազն 284, Սիրիայում` 230 մարդ, ընդհանուր թվով մոտ 3 հազար վիրավորներ կան, որից 2,3 հազարը՝ Թուրքիայում: Այդ թվերը շարունակում են աճել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play