Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը երկարաձգելու մասին օրինագծերը


Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը երկարաձգելու մասին օրինագծերը

  • 06-02-2023 13:08:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռադայի հաստատմանն է ներկայացրել միաժամանակ երկու օրինագիծ՝ ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը երկարաձգելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը:
 
Ժամկետը, որով առաջարկվում է երկարաձգել ռազմական դրության իրավական ռեժիմը, չի նշվում։ Ուկրաինայում ռազմական դրությունը մտցվել է փետրվարի 24-ին և մի քանի անգամ երկարացվել է։ Նախորդ անգամ երկարաձգման ժամկետը 90 օր էր։
 
Ինչ վերաբերում է Ուկրաինայում համընդհանուր զորահավաքին, ապա Զելենսկին դրա վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է 2022 թվականի փետրվարի 25-ին։ Հետագայում Գերագույն ռադան ռազմական դրության հետ մեկտեղ բազմիցս երկարացրել է այդ օրենքի գործողության ժամկետը, վերջին անգամ այն ​​երկարացվել է մինչև 2023 թվականի փետրվարի 19-ը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը