Իրանն սպասում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցին. Իրանի ԱԳՆ


Իրանն սպասում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի այցին. Իրանի ԱԳՆ

  • 06-02-2023 14:55:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրանական կողմն առաջիկայում սպասում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի այցին, սակայն անհրաժեշտ է տեխնիկական բազա նախապատրաստել նրա ժամանման համար, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Mehr գործակալությունից:
 
«Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև երկխոսությունն անցկացվում Է մշտապես: Նախապատրաստական ​​գործընթացի ավարտից հետո Գրոսսին կարող է մոտ ապագայում այցելել Իրան: Այցի համար անհրաժեշտ է նախապատրաստել տեխնիկական բազա», - մեջբերում է Քանաանի խոսքը Mehr գործակալությունը:
 
Հունվարի վերջին Գրոսսին հայտնել Էր, որ պատրաստվում է կրկին այց կատարել Թեհրան։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ «փետրվար ամսին»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը