Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը
06-02-2023 15:03:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է:
Նշենք, որ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ Արցախում վաղը գրանցվելու է 0-ից ցածր ջերմաստիճան, ձյան տեղումներ:
Հիշեցնենք՝ Արցախը սնուցող միակ գազատարն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներով:
Բաքուն պարբերաբար խափանում է գազատարի աշխատանքը՝ բնակչությանը զրկելով ցուրտ եղանակային պայմաններին դիմակայելու հնարավարությունից:
Վերջին անգամ Ադրբեջանը անջատել էր Արցախի գազամատակարարումը հունվարի 29-ին և վերականգնել մեկ օր անց: