Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի, տուժել է շուրջ 8500 մարդ


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի, տուժել է շուրջ 8500 մարդ

  • 06-02-2023 19:37:14   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի։ 7․7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի երեկ երեկոյան գրանցումից ի վեր տարածաշրջանում տեղի է ունեցել ևս 105 հետցնցում։
 
Այս մասին թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Ս
եզերը։
 
«Մահացածները 1498 մարդ են, մեր քաղաքացիներից 8533-ը տուժել են»,- ասել է նա։
 
Սեզերը ավելի վաղ հայտնել էր 1121 զոհի և 2824 ավերվածության մասին:
 
Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որը, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ամենասարսափելի աղետն է 1939 թվականից ի վեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play