Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

  • 06-02-2023 19:50:22   | Ղազախստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։
 
 «Երկրաշարժի էպիկենտրոնը Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք է։ Երկրաշարժի էներգետիկ դասը կազմում է 11,7 մագնիտուդ։ Երկրաշարժի ուժգնությունը՝ MPV 5,4, խորությունը՝ 5 կիլոմետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play