Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմաակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան. ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ


Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմաակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան. ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ

  • 06-02-2023 21:18:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Թուրքիայի տարածքում  տեղի ունեցած և ըստ էության դեռևս շարունակվող, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը մինչև 11 բալի հասնող երկրաշարժերը պայմանավորված են նրանով, որ Թուրքիայի տարածքը գտնվում է Ալպ-Հիմալայան սեյսմոակտիվ գոտում և տարածքում կան բազմաթիվ խզվածքներ: Ամենակտիվ խզվածքներից մեկը Թուրքիա-Սիրիա սահմանին է, որոնք ստորև տեղադրված նկարում կարմիր գծերով են: Տարբեր ուժգնության հետցնցումներն, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3 տարի:  
Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան: Սեյսմիկ ծառայությունը 24 ժամյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ և ռիսկերի գնահատում:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն