Էրդողանը Թուրքիայում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարել


Էրդողանը Թուրքիայում մինչև փետրվարի 12-ը սուգ է հայտարարել

  • 07-02-2023 11:33:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի կապակցությամբ 7-օրյա սուգ է հայտարարել: Պետական դրոշները պետք է կիսով չափ իջեցված լինեն մինչև փետրվարի 12-ի մայրամուտը:
 
Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Օրհան Թաթարը փետրվարի 6-ին երեկոյան հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազար 300-ը, վնասվածք է ստացել առնվազն 13 հազար 200 մարդ:
 
Հարևան Սիրիայում զոհվել է մոտ 1440 մարդ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը